Jump to content

Շրջուի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրջուի եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակԵռանավ բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՇրջու գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դարեր
Կառուցման ավարտ13-րդ դար
Առաջին հիշատակում1680 թվական՝ վիմական արձանագրություն
ՇինանյութՍրբատաշ բազալտ
Քարտեզ
Քարտեզ

Շրջուի եկեղեցի, հայկական առաքելական ավերված եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Շրջու գյուղի հյուսիս-արևելյան լեռնալանջի փեշին[1]։

Գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառում։ 1680 թվականի եկեղեցին վերանորոգվել էր Յովսեփի կողմից։

1730 թվականի Մարգար գրչի ձեռագրերից մեկի հիշատակարանում նշված էր Սուրբ Թովմա վանքի միաբանական դասի անդամների անունները, որոնց թվում՝ «Աղեքսանդր վարդապետն Շրջուացին»[2]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել էր 13-րդ դարում և գտնվում էր Շրջու գյուղի հյուսիս-արևելյան լեռնալանջի փեշին։ Առաջին անգամ հիշատակվում է 1680 թվականին[3]։ Եկեղեցու Ճարտարապետը անհայտ է, ինչպես նաև պատվիրատուն և մեկենասը։ Եկեղեցին եռանավ բազիլիկայի հորինվածք ուներ։ Որպես շինանյութ օգտագործվել էր սրբատաշ բազալտ և տեղական քար։ Ուներ չորս մույթեր։ Միակ մուտքը արևմտյան կողմից էր և բացվում էր գավիթ-սրահի մեջ։

Խորանը հնգանիստ կազմություն ուներ, որի երկու կողմերում ուներ ավանդատներ։ Խորանի, ավանդատների և շինության այլ մասերում կային թաքստոցներ։ Եկեղեցու ավանդատները և խորանը լուսավորվում էին մեկական նեղ լուսամուտներով։ Աղոթասրահը լուսավորվում էր հարավային որմի համանման երեք և արևմտյան ճակատի մեկ մեծ և երկու նեղ լուսամուտներով։ Հյուսիսային որմում լուսամուտ չկար, որը պայմանավորված էր եկեղեցու թեքադիր վայրում կառուցվելու հանգամանքով։ Բեմի հատվածում կար ագուցված արձանագիր խաչքար։

Արևմտյան ճակատին կից ունեցել էր գավիթ-սրահ։ Գրավում էր եկեղեցու արևմտյան ճակատ ամբողջությամբ։ Չորս մույթերի կառուցվածք ուներ։ Հյուսիսային և հարավային ճակատները կամարակապ բացվածքներով բաց էին։ Արևմտյան ճակատի չորս մույթերի կամարները նստած էին եկեղեցու արևմտյան որմի տրոմպների վրա։

Պարիսպ և օժանդակ շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու տարածքը շրջապատված էր պարսպով։ Ներսի հատվածում ունեցել էր բնակաելի և օգտագործման շինություններ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այվազյան Արգամ, «Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ», Երևան, 1981.
  • Այվազյան, Արգամ (1980) Մեսրոպավանի, Շրջուի,Ողոհիի և Նորակերտի ճարտարապետական հուշարձանները. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԼԷ (Բ-Գ). pp. 93–94.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
  2. Ոսկեան Համազասպ, Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Բ, Վիեննա, 1942 թվական, էջ 715
  3. Երվանդ Լալայան, Գողթն, էջ92